Ողջ աշխարհը Աստված տվեց սատանին,
իսկ աղքատին` իմաստության մատանին:
Եվ սատանը գիշեր ցերեկ, օրն ի բուն
որոնում էր, որ տիրանար մատանուն:
Եվ շատ անգամ նա կեղծ աղքատ ձևացավ,
որ թռցներ Լույս մատանին,
ցաներ ցավ,
բայց աղքատը միշտ ճանաչեց կեղծին այդ
և գուպարեց հագած Խաչե ճառագայթ,
ասաց նրան, մարդասպա՛ն,
մարդատյա՛ց,
Լույս մատանին Վեհի՛ց տրվեց աղքատին,
որ դատն անի քո պես նենգի ու վատի...
Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ